Նավթն էժանացել է
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գինն ուրբաթ առավոտյան իջել է մոտ 0,6 տոկոսով, շուկաները շարունակում են գնահատել ՕՊԵԿ+-ի որոշումն արդյունահանման կրճատման մասին, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն իջել է 0,61 տոկոսով՝ մեկ բարելը 75,5 դոլար, WTI-ի հուլիսյան ֆյուչերսներինը՝ 0,65 տոկոսով՝ 70,83 դոլար։