Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են 

ՔՊ-ականների ամենաթողությունը Գյումրին վերածել է «կրիմինալ մայրաքաղաքի»

Վերլուծական

Հայաստանի ՏԻՄ-ում անչափ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել․ ավագանիները, որոնք կոչված էին այս կամ այն համայնքի առջև ծառացած կարևորագույն խնդիրները լուծելու, զբաղված են ամեն ինչով, բացառությամբ իրենց բուն գործառույթների: Բանը հասել է նրան, որ օրվա լրահոսից անպակաս են այս կամ այն ավագանու անդամի կատարած ապօրինությունների մասին ահազանգերը, իսկ շատերի դեմ անգամ քրեական գործեր են հարուցված: Այս առումով՝ վատ իմաստով ռեկորդներ են խփում Գյումրիի ավագանու անդամները և ընդհանրապես՝ Գյումրիի ՔՊ-ական ակտիվը՝ յուրայինները, թաղային հեղինակությունները, գործարարները, որոնք, կարծես թե, հավատացել են, որ իրենց ամեն բան թույլատրվում է:

Դիցուք՝ Գյումրիում ամիսներ առաջ տեղի ունեցած խուլիգանության ու հափշտակության գործով կալանավորվածներից մեկը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Տեղեկությունը հաստատել էր ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել էր 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Հետո հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Փետրվարի 9–ին Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ երկու ամսով կալանավորվեցին։

Ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ՝ Երվանդ Խանամիրյանն էր աղմկահարույց պատմության կենտրոնում հայտնվել, երբ Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում ապօրինի շինարարութուն էր սկսել։ Առանց շինթույլտվության կառուցված շենքը հենց քաղաքապետարանն էլ ապամոնտաժեց։ Ի դեպ, Խանամիրյանին էլ այսօր տնային կալանքի ենթարկեցին, սակայն, ոչ թե ապօրինի կառուցապատման, այլ քաղաքացուն ծեծի ենթարկելու պատճառով:

Օրեր առաջ էլ Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝  ՔՊ-ականների մասնակցությամբ: ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը, որը խանութ, լավաշի արտադրամաս ունի Տիգրան Մեծ փողոցում, կասկածվում է մոտ ընկերների՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի և ևս երկու հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․Մ․-ին հրազենային վնասվածք  հասցնելու մեջ: 

Մամուլի տեղեկություններով`  Գյումրու քաղաքապետարանում երեկ կրկին մեծ սկանդալ է տեղի ունեցել․ անձնական գործով քաղաքապետարան այցելած քաղաքացուն ծեծել են քաղաքապետարանի աշխատակիցները, որին հասցրել են հիվանդանոց: Գյումրի բժշկական կենտրոնից գրեթե հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ զանգ են ստացել, քաղաքացի է շտապօգնության մեքենայով տեղափոխվել իրենց մոտ, որին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Ոստիկանությունից նույնպես չհերքեցին տեղեկությունը՝ նշելով, թե փաստաթղթեր են կազմվել, տարվում է համապատասխան քննություն: Ըստ որոշ տեղեկությունների`  քաղաքացու հետ վիճաբանել է հայնքապետարանի անօրինական շինությունների և հողազավթումների բաժնի պետի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Սարոյանը:

Հեղափոխությունից հետո ՔՊ-ականների շնորհիվ Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքից վերածվել է կրիմինալ մայրաքաղաքի: Հեղափոխության օրերին, սկսելով փաստացի այդ հեղափոխությունը Գյումրիից, Փաշինյանը հայտարարում էր, որ գալու են քաղաքում արմատացած կրիմինալն ու ամենաթողությունը արմատախիլ անելու

Այսօր Փաշինյանի թիմակիցները փաստացի ոչ միայն արմատախիլ չեն արել վերը նշված բացասական երևույթները, դեռ մի բան էլ ծաղկեցնում են դրանք...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև
Ամենադիտված