Սարկոզիի հայրը հերքել է Էրդողանի հայտարարությունը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայրը՝ Պալ Սարկոզին, հերքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե 1945-ին ինքը ծառայել է Ալժիրում և կարող է վկայել, որ ֆրանսիացիներն, իբր, ցեղասպանություն են կազմակերպել այնտեղ նշված թվականին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը իր վերջին ելույթներից մեկում նշել է, թե 1945-ից սկսած Ալժիրի ժողովրդի 15 տոկոսը կոտորվել է ֆրանսիացիների կողմից։ «Դա ցեղասպանություն էր։ Ալժիրցիներին զանգվածաբար այրել են։ Եթե Ֆրանսիայի նախագահը չգիտի այդ մասին, թող գնա իր հորը հարցնի։ Նրա հայրը այդ տարիներին Ալժիրում է ծառայել»,- ասել է Էրդողանը։
Սարկոզի ավագը այդ հայտարարությունը անվանել է «ծիծաղելի»։ BFM TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշել է, որ իր ծառայության ընթացքում դուրս չի եկել Մարսելից, իսկ օտարերկրյա լեգեոնում ծառայել է ընդամենը չորս ամիս, որից հետո իրեն հիվանդության պատճառով հետ են ուղարկել։ «Ամեն ինչ նկարագրված է «Որքան կյանք» իմ գրքում, բավական է գնել եւ կարդալ»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ