Թուրքիայի նոր արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ
Ռուսաստան
Թուրքիայի արտգործնախարարության նոր ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ Լավրովը շնորհավորել է Ֆիդանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Հունիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակեց երկրի նոր կառավարության կազմը։ Թուրքիայի նոր արտգործնախարար է նշանակվել Հաքան Ֆիդանը, ով նախկինում զբաղեցնում էր Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)