Անկարայում հայտնել են հրթիռների գործարանում պայթյունի հնարավոր պատճառը
ԹուրքիաԱնկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտարարել է, որ Թուրքիայում հրթիռների գործարանում պայթյունը կարող էր պայմանավորված լինել պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակ անվերահսկելի քիմիական ռեակցիայով։ Այս մասին նա ասել է տեղական հեռուստաալիքների եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նահանգապետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 08:45-ին (Երևանի ժամանակով՝ 09:45-ին) դինամիտի արտադրության` հատվածում։ Հինգ աշխատող մահացել է։ Փրկարարները հանել են փլատակների տակ գտնվող բոլոր մարդկանց, վիրավորներ չկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել։ Կան զոհեր ու տուժածներ։