Իրաքն ապասառեցրել է մոտ 3 միլիարդ դոլարի իրանական ակտիվները
Համաշխարհային Մամուլ
Իրանի իշխանությունները հասանելիություն են ստացել մոտ 2,7 միլիարդ դոլարի ակտիվներին, որոնք նախկինում արգելափակված էին Իրաքի բանկերում: Այս մասին Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է իրանա-իրաքյան առևտրի համատեղ պալատի ղեկավար Յահյա ալ Իսհակը։
Պաշտոնյան ասել է, որ Իրաքում իրանական սառեցված ակտիվների մի մասը հատկացվել է իրանցի ուխտավորների համար անհրաժեշտ միջոցները ապահովելու համար, իսկ մյուս մասն օգտագործվել է հիմնական սննդամթերքի վճարման համար:
Իրանա-իրաքյան համատեղ առևտրի պալատի ղեկավարը նշել է, որ Իրանի չմարված ներդրումների մի մասը վճարելու Իրաքի կառավարության արտոնագիրը միանշանակ դրական ազդեցություն կունենա շուկաների վրա, քանի որ բավարարվել են Իրանի Կենտրոնական բանկի (ԿԲ) պահանջները, և երկրում անհրաժեշտ հիմնական ապրանքները ձեռք են բերվել ակտիվների միջոցով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)