Արևմուտքում գնահատել են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի և եվրոպացի ռազմական փորձագետները հայտարարել են, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը խախտել է ռազմական մարտավարության հիմնական կանոնները։ Այս մասին հայտնում է Asia Times պորտալը։
«Մենք փորձեցինք նրանց ասել, որ դադարեցնեն այս մասնատված մարտավարությունը, որոշեն գլխավոր հարվածը՝ պատշաճ հետևակային աջակցությամբ և հետո անեն այն, ինչ կարող են», - ասել է բարձրաստիճան եվրոպացի սպան: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերի մարտիկները վազում են հինգ տարբեր ուղղություններով։
Նա հավելել է, որ ուկրաինացի զինվորականները վերապատրաստվել են Մեծ Բրիտանիայում։ Ըստ սպայի՝ ուկրաինական բանակը չունի օդային գերազանցություն, ուստի հակահարձակումը չի կարող հաջողությամբ պսակվել։