Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

ՔՊ-ականների տված և չկատարած խոստումների թոփ 10-յակը

Վերլուծական
Հետհեղափոխական Հայաստանում պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հպարտ քաղաքացիներին խոստումներ էին տալիս, իրենց խոսքերով՝ աննախադեպ խոստումներ, աննախադեպ ծրագրերի իրականացման մասին խոսելով, որոնք սակայն մնացին թղթի վրա։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեփական խոստումներից «թռած» պաշտոնյաների 10-յակը:
 
Դիցուք՝ 2019 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները շուտափույթ ավարտելու ՀՀ կառավարության պատրաստակամության մասին։ 2020-ին արդեն իրանական կողմը բացահայտ հայտարարեց, որ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների դանդաղումն իրենց մեղքով չէ, թե ում մեղքով է, թերևս պարզ է։ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումն այդպես էլ մնացել է թղթի վրա։
 
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը 2018-ի սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ Դաշտավան համայնքում «Արմոն» ՍՊԸ-ն վարձակալության է վերցրել 15 հա տարածք եւ առաջիկա տարիներին պատրաստվում է հիմնել կոկորդիլոսաբուծարան։ Բնականաբար, այդ ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ, թերևս միայն անեկդոտների առիթ։
 
Իշխանատեղափոխությունից հետո Շիրակի մարզում այս իշխանությունների անմիջական հովանավորությամբ պետք է բացվեր ինքնաթիռաշինական գործարան, հրեաների հետ ինչ-որ ազատ առևտրային գոտի, իսկ Գյումրիում էլ՝ օդային տրամվայներ։ Դժվար է նույնիսկ հաշվել, թե այս ընթացքում քանի մարզպետ փոխվեց Շիրակում, սակայն ո՛չ Կարեն Սարուխանյանի, ո՛չ Հովհաննես Հարությունյանի, ոչ էլ Նազելի Բաղդասարյանի ձեռքերն այդ կայսերական նախագծերի իրականացմանն այդպես էլ չհասան։
 
Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը խոստանում էր Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ստեղծել նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ։ Անցել է բավական երկար ժամանակ, սակայն որևէ գրանցված արդյունք այս խոստումների մասով դեռևս չի նկատվում։ Փոխարենը` Արսենյանը շատ սահուն առաջ է տանում ՔՊ ծրագրերը, ի վերջո հենց ՔՊ ցուցակով էլ վերջինս քաղաքապետ է ընտրվել։ Օրինակ` Արսենյանը և Ջերմուկի ավագանին այլևս որևէ խոչընդոտ չեն ստեղծում կառավարության համար` Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասով։ Թե ինչպես է հանքի վերաբացումը նպաստելու Ջերմուկի` զբոսաշրջային կենտրոնի վերածվելուն` դժվար է ասել, համենայնդեպս հանքերի շահագործման խոստում Արսենյանը չէր տվել։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե՛ ՔՊ-ն, թե՛ ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են, և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: 
 
Ընտրվելուց հետո 100 օրվա ընթացքում Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հանդիպել էր համայնքի դպրոցականների հետ, հպարտացել են նրանով, որ կանոնավոր աղբահանություն է համայնքում իրականացվում, կարծես, դա մեծագույն լավություն է թալինցիներին, և դպրոցներից մեկի կտուրին տեղադրել էր արևային վահանակներ։ Թվում էր` ընտրվելուց հետո Սափեյանը թափ կհավաքի, բայց նա, կարծես թե, այլ պլաններ ուներ։
 
Մյուս պաշտոնյան Դիանա Գասպարյանն է: Վերջինս խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա, թերևս՝ բնակիչները ամեն դեպքում թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա:
 
Հաջորդ պաշտոնյան Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն է: Վերջինս ընտրվելուց առաջ խոստանում էր եղած ռեսուրսները ճիշտ բաշխել ե՛ւ ճանապարհաշինության, ե՛ւ լուսավորության ցանցի ընդլայնման, ե՛ւ ոռոգման համակարգի լավացման, ե՛ւ քաղաքում մշակութային կյանքի ակտիվացման համար, ընդ որում՝ ոչ միայն համայնքային բյուջեով, այլեւ ծրագրերով, սուբվենցիոն ծրագրերով՝ ներդրողներ եւ ներդրումներ բերելով քաղաք: Ինչպես երևում է Արմավիրի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ քաղաքապետը դեռ չի հասել իր տված խոստումների իրականացմանը, սակայն որպես սփոփանք՝ կարելի է նշել, որ մշակութային միջոցառումների պակաս քաղաքում չի զգացվում:
 
2022-ի տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհների՝ խոստացված տարեկան 500 կմ վերանորոգմանը, նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կատարվել կամ կատարվում է տրված խոստումը, ինչին ի պատասխան` տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ոչ միայն կատարել են խոստումը, այլ նաեւ գերակատարել են 20 կմ-ով: Ուսումնասիրելով վերջին 3 տարիներին երկրում իրականացված ասֆալտապատման աշխատանքները՝ պարզ է դառնում, որ թեեւ նախորդ տարիներին Հայաստանում իրականացված ասֆալտապատման աշխատանքները, նախորդ տարիների համեմատ, ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները։ 
 
Ինչպես գիտենք՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր երկնիշ աճ չապահովելու դեպքում հրաժարական ներկայացնել, այնուհետև երբ այդ երկնիշ աճն այդպես էլ չապահովվեց, նախարարը հայտարարեց, որ կատակ է արել և հրաժարական ներկայացնել չի պատրաստվում:
 
Նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ տված իր հարցազրույցներում Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը ստեփանավանցիների հետ ունեցած նախընտրական հանդիպումների ընթացքում  կապիտալ շինարարություն էր խոստանում, նոր աշխատատեղերի հիմնում, համայնքային նախկին իշխանությունների կողմից կատարված չարաշահումների բացահայտում, և սպառնում էր թույլ չտալ նախկինների վերադարձը: Դասական հեղափոխական խոստում, ինչպես ասում են: Իսկ այժմ անցնենք փաստերին: Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, թե ինչ բուռն գործունեություն է այս ընթացքում ծավալել համայնքապետը: Նա շնորհավորել է երիտասարդների միջքազգային տոնը, հանդիպել ԱԻՆ նախարարի տեղակալի հետ, դրիֆտ ավտոմեքենաների ցուցադրությանն է հետևել, համայնքապետի մասնակցությամբ նշվել է «Ծաղկի տոնը»-ը,  Գրիգորյանը նաև մասնակցել է շաբաթօրյակին, շնորհավորել է ոստիկանների օրը: Ասել է թե, պաշտոնյան չի կատարել իր տված խոստումներից և ոչ մեկը:
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված