«Չորրորդ ինքնիշխանություն». Մահմուդը Հրանուշի ձեռքը թողել է օդում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցի ժամանակ բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Երբ Ահմադինեժադը հերթով մոտեցել է հայկական կողմի պատվիրակության անդամներին և ձեռքով բարևել բոլորին, վերջինս օդում է թողել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ իրեն պարզած ձեռքը։ Բանն այն է, որ մուսուլմանական երկրներում ընդունված չէ ձեռքով բարևել կանանց, և կանայք էլ տղամարդկանց բարևելու համար ձեռք չեն մեկնում, և նման դեպքում արարողակարգով նախատեսվում է միայն գլխի թեթևակի շարժում՝ ի նշան բարևի։ Մինչդեռ, ինչպես երևում է, հայկական պատվիրակության անդամները կամ տեղյակ չեն եղել այս արարողակարգին, կամ՝ թքած են ունեցել, ինչի արդյունքում էլ Հրանուշ Հակոբյանը բարևելու համար ձեռքը մեկնել էր Մահմուդ Ահմադինեժադին, և այն մնացել էր օդում»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ