Գերմանիան դրժել է Ուկրաինային տված իր խոստումը․ Politico
Համաշխարհային ՄամուլՎիրավոր ուկրաինացի զինվորների համար Գերմանիայի խոստացված անվճար բուժումը բյուրոկրատական խոչընդոտների է բախվում, գրում է Politico թերթը։
Հրատարակության համաձայն՝ Գերմանիայի իշխանությունները խոստացել են հոգալ Ուկրաինայի զինված ուժերի վիրավոր զինվորների բուժման ծախսերը, սակայն հաճախ ոչ առևտրային կազմակերպությունները և երբեմն նույնիսկ զինվորներն իրենք են վճարում հաշիվները։
Նշվում է, որ այժմ Գերմանիայում կա Ուկրաինայից մոտ 750 վիրավոր զինվոր։ Բուժօգնության տեմպերը դանդաղել են, քանի որ Գերմանիայի առողջապահության նախարարությունը ստուգում է նրանցից յուրաքանչյուրի սոցիալական նպաստ ստանալու իրավունքը։
«Այս ստուգումները կարող են տևել մի քանի շաբաթ, քանի որ բուժման ծախսերը կարող են հոգալ միայն գերմանական սոցիալական ապահովության հիմնադրամները, եթե կա այսպես կոչված ֆիկտիվ վկայական՝ հիմնականում կացության թույլտվություն, որը թույլ է տալիս տուժած ուկրաինացուն մնալ երկրում: Այս օրենքում բացառություններ չկան»,- ասվում է հրապարակման մեջ։