«Հրապարակ». Միակ դժգոհությունն Արմեն Ռուստամյանի ճառն է եղել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երկու օր առաջ Դաշնակցության Գերագույն մարմինը Ամանորի և ՀՅԴ 121-ամյակի կապակցությամբ ֆուրշեթ է կազմակերպել և հրավիրել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Թեև մամուլում գրվեց, թե ԲՀԿ-ից ոչ ոք ներկա չի եղել, սակայն պարզվեց՝ Գագիկ Ծառուկյանն ու Հարություն Քուշկյանն ուշացումով են գնացել և բավական երկար մնացել: Հրավերն ընդունել են գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները: ՀԱԿ-ից ներկա են եղել Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Մանուկյանը: Միակ դժգոհությունը եղել է այն, որ Արմեն Ռուստամյանը շատ երկար ճառ է ասել և հոգնեցրել սեղաններին մոտենալու ցանկություն ունեցող հյուրերին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ