Պուտինը հանձնարարել է ԱԹՍ-ները ինտեգրել Ռուսաստանի միասնական օդային տարածքում
ՌուսաստանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել ինտեգրել անօդաչու թռչող սարքերը երկրի միասնական օդային տարածքում, այդ թվում՝ արդյունաբերության թվայնացման միջոցով։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, անօդաչու թռչող համակարգերի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով, ձեռնարկում է համապարփակ միջոցներ անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի Դաշնության միասնական օդային տարածքում ինտեգրելու համար, այդ թվում՝ դիտարկելով օդային երթևեկության կառավարման թվային վերափոխման հարցը` օդային երթևեկության սպասարկման համակարգեր, նավարկություն, վայրէջք, հսկողություն, կապ և հակազդեցություն անօդաչու թռչող սարքերի անօրինական օգտագործմանը»,- ասված է պետության ղեկավարի հանձնարարականների ցանկի կետերից մեկում։
ՌԴ նախագահն այս թեմայով զեկույցի է սպասում մինչև սեպտեմբերի 1-ը, ապա վեց ամիսը մեկ անգամ։ ՌԴ Տրանսպորտի նախարարությունն այս հարցի վերաբերյալ իր առաջարկները պետք է ներկայացնի մինչև հուլիսի 15-ը։