«Առավոտ». Նախագահն ազատեց ռազմական ոստիկանության պետին
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Բաբայանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից, իսկ գնդապետ Արմեն Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել