Ադրբեջանը նոր սադրանք է փորձել իրականացնել Լաչինի միջանցքի մուտքի մոտ. հնչել են կրակոցներ
Արցախ«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը որոշել է նոր սադրանք սկսել Լաչինի միջանցքի մուտքի մոտ և փորձել է Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը։
Ի պատասխան սադրանքները դադարեցնելու մասին հայկական զինուժի զգուշացումներին՝ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել, որին հետևել են հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները։
Այս մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։
«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է»,- նշված է հայտարարության մեջ: