«Երկիր». Գյուղնախարարին հետաքրքրում է ՕԵԿ-ի մասին նյութերը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համար օրվա մամուլում ընդգծում են ավելի շուտ ՕԵԿ-ին վերաբերող տեղեկատվություն, քան գյուղատնտեսության ոլորտին առնչվող նյութեր: Այդ ամենը «Երկիր»-ի թղթակիցը երեկ նկատել է՝ նախարարի ընդունարանի սեղանին դրված օրվա մամուլը թերթելով: Մեր թղթակիցը ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանից հետաքրքվել է, թե ինչու կուսակցության քվոտայով արդեն մեկ տարի գյուղատնտեսության նախարարի պորտֆելը զբաղեցնող Սերգո Կարապետյանը չի կրում ՕԵԿ-ի կրծքանշանը, վերջինս պատասխանել է. «Կարապետյանը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և չեմ կարծում, որ կրծքանշան կրելը պարտադիր է: Բայց կուսակցության խորհրդի նիստերին և հանդիպումներին նա մասնակցում է և, եթե չեմ սխալվում, կրում է կուսակցության կրծքանշանը»: Պարզվում է, Սերգո Կարապետյանը նաև ՕԵԿ-ի մարզային պատասխանատուն է: Անգամ օրեր առաջ ելույթ է ունեցել Արարատի մարզում կազմակերպված կուսակցության հանդիպման ժամանակ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ