Բելառուսում ուկրաինական ԱԹՍ է ընկել
Համաշխարհային ՄամուլԲելառուսի սահմանային կոմիտեն հայտարարել է Գոմելի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, գրում է Gazeta-ն։
Կոմիտեի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի վերջին։ Լոևսկի շրջանում սահմանապահ ջոկատը լսել է անօդաչու թռչող սարքի շարժիչի ձայն, այն Ուկրաինայի տարածքից շարժվում էր դեպի Բելառուս, հայտնում են սահմանապահ կոմիտեից։
Սահմանապահները կիրառել են ստանդարտ զինատեսակներ, ինչի հետևանքով՝ անօդաչու թռչող սարքի վրա տեղադրված զինամթերքը պայթել է։ Անօդաչու թռչող սարքի կործանման վայրի զննության ժամանակ սահմանապահները մետաղական տարրեր են հայտնաբերել՝ ջերմային ազդեցության հետքերով։
Մարտին հայտնի դարձավ, որ Կիևը դիվերսիա է իրականացրել ռուսական Ա-50 ինքնաթիռի դեմ Բելառուսի Մաչուլիշչիի օդանավակայանում։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հակառակորդը հարձակման համար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր։