Ուղիղ. Փաստաբանների ասուլիսը` Վեդիի մանկապղծության դեպքի առիթով (տեսանյութ) Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին Խաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին Ուղիղ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին (տեսանյութ) Տիգրան Կիրակոսյանի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար, եթե Թեհրանը համաձայնի գործարքի Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Վթարի պատճառ դարձած 19-ամյա «գոնշիկի» նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Համանման բազմաթիվ իրավիճակ ունեինք. Գլխավոր դատախազը՝ Վեդիում մանկшպղծnւթյшն դեպքերի մասին ՆԳՆ-ն Բերքաբերի բնակիչներին զգուշացնում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ «Տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է խաղաղության տարածաշրջանի»․ ԱԽ քարտուղար 

Լաչինի միջանցքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 201 անգամ. տեղեկագիր

Արցախ

Արցախի կառավարության տեղեկագրի (շրջափակման 187-րդ օր) համաձայն՝

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1435 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 492 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո տեղափոխումները վերջերս վերականգնվել են։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 201 անգամ, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (187 օրվա ընթացքում մարդկանց 458.150-ի փոխարեն՝ 2276 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 0 ելքի և մուտքի դեպք:

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 60 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (187 օրվա ընթացքում 172.040-ի փոխարեն՝ 2889  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 14 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (187 օրվա ընթացքում մոտ 74.800  տոննայի փոխարեն՝ 5677  տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 42 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 121 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 158 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860  տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 355 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 39 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Բրիտանական Բիլ Գեյթսի» զբոսանավի խորտակման նոր մանրամասներ են բացահայտվելԿնոջ դեմ քրեական գործ է հարուցվել՝ ընկերուհու կատվին «պատանդ վերցնելու» համարՀամբարձում Մաթևոսյանը և Կավեհ Զահեդին անդրադարձել են COP17-ի նախապատրաստական գործընթացներինApple-ը կարող է միավորվել Intel-ի և Samsung-ի հետ25 միլիոն դոլարի ներդրում Վայոց ձորում․ Պապոյանը այցելել է ԵղեգիսԱՄՆ բանկի աշխատակցուհին անջատել է հեռախոսը՝ չհավատալով Հռոմի պապինՌումինիայում ճգնաժամը կարող է ազդել Ուկրաինայի վրա․ ԶԼՄԶելենսկին հայտարարել է՝ ուկրաինական կառավարությունում սպասվում են փոփոխություններԱրևմուտքում քննադատել են Ուկրաինային՝ Ղրիմի վրա հարձակման համարԱՄՆ FDA-ն արգելափակել է COVID-19-ի և հերպեսի պատվաստանյութերի անվտանգության ուսումնասիրությունների հրապարակումըՍալդոն հայտնել է Խերսոնում ստեղծված դժվարին իրավիճակի մասինՈւղիղ. Փաստաբանների ասուլիսը` Վեդիի մանկապղծության դեպքի առիթով (տեսանյութ)Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին Ցարևը Զելենսկու հայտարարած հրադադարը «ներկայացում» է անվանելԲրիտանացի նախկին դեսպանը դրական է գնահատել ԱՄՆ-ի և Իրանի մերձեցումըՃապոնիան հայտարարել է, որ Տոկիոն ռազմական տեխնիկա չի մատակարարի ԿիևինՄհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակումըՍինգապուրում բուլինգի համար դպրոցականներին կպատժեն փայտի հարվածներով Թուրքիայի փոխնախագահը անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններինԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին Իրանը նախապես զգուշացվել էր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողությունների մասինԵղեգիսի կիրճում Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար (տեսանյութ)Ինչպիսին է մթնոլորտային օդի որակը ԵրևանումԱրմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերըԹրամփը հայտարարություն է արել Հորմուզի նեղուցի բացման մասինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԶախարովան քննադատել է ԱՄՆ ներգաղթային քաղաքականությունըՈւղիղ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին (տեսանյութ) Կայացել է Համբարձում Մաթևոսյանի և Պեդրո Մորենոյի հանդիպումը՝ տնտեսական և բնապահպանական օրակարգովՌուսաստանի Կենտրոնական բանկը կրկին կսկսի արտարժույթի գնումներըԱՄՆ-ն վերջնաժամկետ է սահմանել Իրանի` համաձայնագրի հիմնական կետերին պատասխանելու համարՊակիստանը շնորհակալություն է հայտնել Թրամփին Հորմուզի նեղուցում գործողությունները կասեցնելու համարՏիգրան Կիրակոսյանի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբՄեծ Բրիտանիան բավարար միջոցներ չունի բարձր տեխնոլոգիական զենքի մշակման համար․ FTԹրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար, եթե Թեհրանը համաձայնի գործարքիՍրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ ՄանուկյանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու զինյալ խմբավորումների ոչնչացման մասինToyota-ն դատարան է տվել ավտոդիլերին՝ միլիոնավոր դոլարների խախտումների պատճառովՔննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխության նախագիծը (տեսանյութ)Վթարի պատճառ դարձած 19-ամյա «գոնշիկի» նկատմամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Թրամփը կոշտ վերջնագիր է ներկայացրել ԻրանինՓորձագետը քննադատել է Մակրոնի և Փաշինյանի ջերմ հրաժեշտը ԵրևանումՉինաստանը կոչ է անում Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմի պահպանմանԲժիշկները զգուշացնում են՝ խռմփոցը կարող է վտանգավոր լինել առողջության համարՍա պատահականություն չէ. Չինաստանում ուշադրություն են դարձրել Պուտինի և Թրամփի զրույցից հետո Ռուսաստանի գործողություններինՀամանման բազմաթիվ իրավիճակ ունեինք. Գլխավոր դատախազը՝ Վեդիում մանկшպղծnւթյшն դեպքերի մասինՀՀ ԱԽ քարտուղարը գոհունակությամբ ընդգծել է Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկանՄարիա Զախարովան պատմել է՝ ինչպես է անցել իր հարսանիքը Նյու ՅորքումՀաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցըՌուսների համար Ասիա մեկնելու գները սկսվում են 123 հազար ռուբլուց
Ամենադիտված