«Ժողովուրդ». Կառավարության որոշումը փոխվեց՝ ձեթերը կրկին դարձան ժամկետի մեջ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Կառավարությունը շտապել է սրբագրել դեկտեմբերի 15-ի իր հայտնի որոշումը՝ Ամանորի կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին 3-ական բուսական յուղ տրամադրելու մասին: Կառավարության որոշման նախագծում մինչև երեկ գրված էր, թե ՌԴ-ն 2009թ. Հայաստանին որպես մարդասիրական օգնություն ձեթ էր տրամադրել: Եվ այդ ձեթն էլ իրենք վաճառքի դնելուց ու չվաճառելուց հետո որոշել են բաժանել աղքատներին: Բայց որպեսզի ծածկեն երեք տարի առաջ տրամադրված ձեթի ժամկետնանց լինելու հանգամանքը, կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարեն՝ այնտեղ գրելով, որ բուսական յուղը տրամադրվել է 2010թ-ին: Եթե մինչ այս պնդում էին՝ ոչ թե ձեթն է ժամկետնանց, այլ փաստաթուղթը, հիմա ստացվում է՝ երկուսն էլ ժամկետի մեջ են: Միայն ափսոս, որ դժվար թե որևէ մեկը հավատա դրան: Ի վերջո, ՀՀ կառավարությունը չէր կարող սխալ ամսաթվով որոշում ընդունել, որը «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո հեշտությամբ փոխվեց»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ