ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ 

Տիգրան Ավինյանն իր հորից ավտոմեքենա և 11 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել. Հետք

Տնտեսություն

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը 2022 թվականի ընթացքում իր հորից՝ Արմեն Ավինյանից, որպես նվիրատվություն ստացել է Volkswagen մակնիշի ավտոմեքենա և 11 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Տիգրան Ավինյանի 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։

 Բնամթերք-ավտոմեքենան

Տիգրան Ավինյանի հայտարարագրի տրանսպորտային միջոցների բաժնում նշված է, որ նա 2022 թվականի ընթացքում վաճառել է իրեն պատկանող Honda մակնիշի ավտոմեքենան (2014թ․ արտադրության)։ 2022թ․ մայիսին Տիգրան Ավինյանը իր հորից՝ Արմեն Ավինյանից, նվիրատվություն է ստացել 2021թ․ արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա։ Ավինյանի եկամուտներում նաև մեկ այլ նվիրատվություն է նշված՝ կրկին իր հորից, 11 միլիոն դրամի չափով։

Այստեղ հետաքրքրականն այն է, որ նույն եկամուտների բաժնում Ավինյանը հայտարարագրել է 19 մլն դրամ նվիրատվություն իր հորից՝ որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։ Թե ինչ բնամթերքի մասին է խոսքը, պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Տիգրան Ավինյանին։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ 19 միլիոն դրամը նույն Volkswagen-ի գինն է, որը նվեր է ստացել հորից, և որն ըստ Ավինյանի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցներով եկամուտների բաժնում նշվում է որպես բնամթերային եկամուտ։ Ավինյանը նշեց, որ մեքենան Volkswagen iD.4 է, որը ձեռք են բերել ավտոսրահից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը «Հետքին» պարզաբանեց, որ եթե պաշտոնատար անձը տարվա ընթացքում ոչ դրամական նվիրատվություն է ստանում, ապա դա եկամուտների մեջ նշվում է որպես բնամթերային ձևով ստացված եկամուտ։

Տիգրան Ավինյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հոր մյուս նվիրատվությանը՝ 11 միլիոն դրամին՝ ասելով, թե դա պաշտպանված ինֆորմացիա է, և չի ցանկանում մեկնաբանել ընտանեկան հարցերը։ 

Աշխատավարձերն ու կրիպտոբիզնեսը

Եկամուտների բաժնում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից՝ 3 մլն 704 հազար դրամի չափով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից՝ 5 մլն 212 հազար դրամի չափով, ինչպես նաև 13 մլն 195 հազար դրամ՝ «Հայբիզնեսբանկից»։

««Հայբիզնեսբանկի» և Զանգեզուրի կոմբինատի դեպքում դրանք եղել են իմ աշխատավարձերը՝ որպես այդ կազմակերպությունների խորհրդի անդամ»,- նշեց Ավինյանը։ 

Ծախսերի հատվածում Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 11 մլն 995 հազար դրամ։ Հարցին, թե ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը, Ավինյանը նշեց, որ դա ավելի շատ ոչ թե ծախս է, այլ՝ ներդրում, և ինքն այդ գումարով գնել է բիթքոյնի կրիպտոմայներներ։ Միևնույն ժամանակ Ավինյանն իր եկամուտներում հայտարարագրել է 5 մլն 412 հազար դրամ, որի եկամուտ վճարող կազմակերության դաշտում նշված է Poolin: Սա կրիպտոմայնիգնի ամենամեծ հարթակներից է։ Ավինյանն իր այս եկամուտը բացատրեց որպես իր գնած մայներներից ստացված եկամուտ։

Տարեսկզբին Տիգրան Ավինյանը իր բանկային հաշվիների վրա ունեցել է 387 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 890 հազար դրամ։ Կանխիկ դրամով Ավինյանը հայտարարագրել է 3000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 12,5 մլն դրամ, որը տարեսկզբին եղել է 26,3 մլն։ Երևանի փոխքաղաքապետը դրամական միջոցների բաժնում նշել է նաև կրիպտո, սակայն թե ինչ արժույթ, նշված չէ։

Որպես անշարժ գույք Տիգրան Ավինյանը հայտարարագրել է Երևանում գտնվող ավտոտնակը՝ ձեռք բերված 2014 թվականին։

Տիգրան Ավինյանի կնոջ հայտարարագիրը

Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, իր եկամուտներում հայտարարագրել է 11,3 մլն դրամ նվիրատվություն Տիգրան Ավինյանից և 19 մլն 640 հազար դրամ նվիրատվություն՝ իր ամուսնու հորից՝ Արմեն Ավինյանից։ Դրամական միջոցներում Մարիամ Պահլավունին տարեսկզբի համար հայտարարագրել է 237 հազար դրամ բանկային հաշիվներին, իսկ տարեվերջին անկանխիկ գումար չի նշել։ Կանխիկ գումարով Պահլավունին հայտարարագրել է 1,3 մլն դրամ՝ տարեվերջին, իսկ տարեսկզբին՝ 0 դրամ։

Մարիամ Պահլավունին անշարժ գույք չի հայտարարագրել։ Իսկ որպես տրանսպորտային միջոց նշել է 2017թ․ արտադրության Range Rover-ը՝ գնված 2020 թվականին։

Մարիամ Պահլավունին բաժնային մասնակցություն ունի նաև երկու առևտրային կազմակերպություններում, որոնց մասին նա իր հայտարարագրում չի հիշատակել։ Փոխարենն այդ մասին նշված է Տիգրան Ավինյանի շահերի հայտարարագրում։ Ըստ այդ տվյալների՝ փոխքաղաքապետի կինը 34 % բաժնեմաս ունի «Լավ Փրոդաքթս» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է2021թ․ սեպտեմբերի 22-ին և ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։ 2023թ․ մարտի 22-ին էլ Մարիամ Պահլավունին հիմնադրել է (100 %) «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է խաղերի և խաղալիքների մեծածախ առևտրով։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Ամենադիտված