Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք
ԱրցախՀունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 19֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։