Ոսկու գինը նվազում է
ՏնտեսությունԵրկուշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ նվազում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները: Ներդրողները գնահատում են նախորդ շաբաթվա իրադարձությունները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազում է 2,95 դոլարով կամ 0,15 տոկոսով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1 968,45 դոլարի: Արծաթի հուլիսյան ֆյուչերսները թանկանում են 0,4 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 24,218 դոլարի: