Պղինձն էժանանում է
ՏնտեսությունԵրկուշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազում է 0,52 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց հասնելով 3,8753 դոլարի։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 0,1 տոկոսով՝ մինչեւ 8 566,5 դոլար, ալյումինի արժեքը՝ 0,96 տոկոսով՝ մինչեւ 2 271 դոլար, ցինկի արժեքը նվազել է 0,1 տոկոսով՝ մինչեւ 2 478 դոլար: