Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

ՔՊ-ական գործարար պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական
Հեղափոխական պաշտոնյաների մոտ վերջին տարիներին հետաքրքիր տենդենց է նկատվում, նրանցից շատերը ցանկանում են պետական պաշտոնյայի աշխատավարձից զատ այլ եկամտի աղբյուրներն էլ ստեղծել և, կարծես թե, գտել են լուծումը․ միմյանց հերթ չտալով՝ ՔՊ-ականները տարբեր ընկերությունների արժեթղթեր են ձեռք բերում:
 
Դիցուք՝ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը հայտարարագրել է ԱՁ «Նարեկ Ղուշչյան» ընկերության 100 տոկոս բաժնեմաս: Պարզվում է՝ նա 2016 թվականին Իջևանում որպես նվիրատվություն բնակարան է ստացել: Իսկ նրա եկամուտները կազմել են 33,000.00 ռուսական ռուբլի և 9,972,349.00 դրամ, փոխմարզպետի կնոջ՝ Աննա Ալիխանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս Երևանի կենտրոն համայնքում բնակարան է ձեռք բերել, սակայն հայտնի չէ, թե երբ է կատարվել գնումը: Բացի այդ, նա 2018-ին որպես նվիրատվություն է ստացել ավտոմեքենա, 5,843,500.00 դրամի բանկային արժեթուղթ է ձեռք բերել, բացի այդ 22,738.00 դրամի վարկ է վերցրել:
 
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը 2018-ին 60 տոկոս բաժնային արժեթուղթ էր հայտարարագրել, թե որ ընկերությունում` հայտնի չէ։
 
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը  գնել է պարտատոմս, որի գինը տարեվերջին կազմել է 60 մլն դրամ: Թե կորոնավիրուսի տարածման շրջանում և պատերազմական իրավիճակում ումից է Մ. Պողոսյանը գնել այդ պարտատոմսը և ինչ նպատակով՝ հայտնի չէ: Պողոսյանը հայտարարագրում չի նշել գործարքի մյուս մասնակցի տվյալները: Համապատասխան սյունակում գծիկ է դրել, ինչը համակարգն ընդունել է որպես տվյալ և ընդունել է հայտարարագիրը, մինչդեռ այդ դաշտը պետք է պարտադիր լրացվեր:
 
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ութ ընկերություններում ունի տարբեր չափերի փայեր, բաժնետոմսեր ու բաժնեմասեր։ ՔՊ-ական պատգամավորը, ըստ հայտարարագրի, 2020-ին 8 մլն դոլարով գնել է արժեթուղթ, որի հասցեն Նյու Յորքի Nasdaq-ն է։
 
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը շահաբաժին ունի Ճաննախագիծ ՍՊԸ-ում:   Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:
 
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը  ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։
 
Ըստ 2021 թվականի հայտարարագրի՝ Զարեհ Սինանյանի արժեթղթերը կազմել են 336 հազար դոլար, որոնք նա ձեռք է բերել 2004 թվականին: Գործարքի մյուս կողմը «Նեյշնլ լայֆ գրուպ» ընկերությունն է։ Այն գրանցված է ԱՄՆ-ում և զբաղվում է ապահովագրությամբ։
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 12,000,000.00 դրամի եկամուտ է ստացել «Աբովյան 39» ՍՊԸ-ի իր շահաբաժնից: Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․-ից ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաև Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը, և մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ Ավանեսյանի հետ կապվող մեկ այլ՝  «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:
 
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ունի 500,000 և 50,000 ՀՀ դրամի արժետոմսեր, 4,580,678 ՀՀ դրամ փոխառություն «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից և 2,744,000 ՀՀ դրամ՝ «Սիմարտեկ» ՓԲԸ-ից։ Ուշագրավ է, որ վերջինիս կենսագրությունից պարզ է դառնում, որ 2007 - 2016 Խաչատրյանը աշխատել է որպես «Սիմարտեկ» ՓԲԸ (Siemens AG և Schneider-Electric ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում, էլ. հոսանքի բաշխման, վերականգնվող էներգետիկայի և արդյունաբերական պրոցեսների ավտոմատացման լուծումների մատակարար) տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն։
 
Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ընտանիքին է պատկանում «Մավշին» ՍՊԸ-ն:   Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված