Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին 

Պետական միջոցները «մսխած» պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական

2018 թվականին` հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, որ ի տարբերություն ՀՀԿ-ական պաշտոնյաների` ՔՊ-ական պաշտոնյաները պաշտոնը ստանձնելուց հետո մի լումա անգամ չեն մսխելու քաղաքային բյուջեից, բոլոր ծախսերը լինելու են թափանցիկ, բաց և հաշվարկված, և որն ամենակարևորն է՝ արդյունավետ:

Այդպես է արդյոք այսօր` հեղափոխություից հինգ տարի անց, դատեք ինքներդ։

Դիցուք՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետն ինքը ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), և այս անարդյունավետ ծախսերի մեջ իր լուման, անշուշտ, ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

2020-ին ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արդյունքում ստացած դրամաշնորհի գումարը կազմում էր երկու միլիոն դոլար և դրանով նախատեսվում էր ձեռք կբերել COVID-19-ի դեմ պայքարի միջոցներ: Այն ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը, իսկ Հաշվեքննիչ պալատը վերջերս վեր է հանել աղաղակող չարաշահումներ, որոնք կատարվել են հենց նրա ղեկավարման ընթացքում։
 
Սատարելով Հայաստանի ջանքերը՝ շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ, E5P հիմնադրամը համաֆինանսավորել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների համար մեկ նոր աղբավայրի կառուցումը՝ տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ: Բնականաբար, աղբավայրը չի կառուցվել, իսկ թե ուր են ուղղվել վերը նշված միջոցները՝ հայտնի չէ:
 
«Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է 2019 թվականին Հայաստանի ներկայացրած հայտը, որի արդյունքում Հայաստանը ստացել էր 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Թե որքան արդյունավետ է այն ժամանակվա ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ծախսել այդ գումարները, դժվար չէ կռահել։ Անտառների վերականգնման հարցը նույնիսկ 2023-ին դեռևս լուծված չէ։
 
Կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում հավանության արժանացավ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ: Այն ուղղվելու էր Տավուշի դպրոցներում բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների ստեղծման համար։ Արդյո՞ք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ավարտին է հասցրել այս ծրագիրը, քանի որ մարզպետարանի պաշտոնական կայքում որևէ հիշատակում այդ մասին չկա։
 
ԵՄ-ն 5,7 միլիոն եվրո էր հատկացրել 2019-ին Սևանի լճի էկոհամակարգի պահպանության համար։ Այն ժամանակ ՇՄ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ Գրիգորյանը, ով այդպես էլ հաշվետու չեղավ, թե ինչպես ծախսվեցին այդ գումարները և եթե նպատակային են ծախսվել, ապա ինչու է Սևանը մինչ օրս կանաչած։ Այս հարցի պատասխանը չունի նաև գործող նախարար Հակոբ Սիմիդյանը:
 
Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով հեղափոխությունից առաջ էլ էր ղեկավարում համայնքը, նույնպես մեծ սեր ուներ ճոխ ու անիմաստ ծախսերի հետ, որոնք ոչ այլ ինչ էին, քան քաղաքի բյուջեի մսխում։ Մասնավորապես, նա պայմանագիր էր կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ եւ «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան ձեռք բերել, որից յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ: Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ:
 
Մամուլը ամիսներ առաջ գրել էր, որ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։ Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են: Բացի այդ, Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանքի ու հարևան Ոսկետափի անապահով ընտանիքներին 20-35 հազարական դրամ է տրամադրել։ Տարբեր հաշվարկներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։
 
Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով և ոչ պակաս 250 ձ/ուժ-ից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։
 
Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Մամուլի տեղեկություններով` նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Ինչպես հասկանում ենք` հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլևս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանություններն ու հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Սակայն, ուշագրավ է, որ պետական միջոցների նման մսխումն ու վատնումը որևէ կերպ չի կասեցվում և չի պատժվում պատկան կառույցների կողմից:

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասինՈ՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Զելենսկին հույս ունի, որ Ուկրաինան մինչև 2027 թվականը կմշակի սեփական բալիստիկ հրթիռային համակարգՕդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է օգոստոսի 12-ին տեղի ունենալիք արևի խավարման էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցության մասինԼայպցիգի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերվել է զինամթերքով լիքը ինքնաթիռԹրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը
Ամենադիտված