Կնվազեցնենք Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը. Ֆոն դեր Լեյեն
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինայի և Բալկանյան երկրների անդամակցությունը Եվրամիությանը կնվազեցնի Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության տարածումը։ Նրա խոսքերը մեջբերում է Corriere della Sera-ն։
«Հնարավո՞ր է պատկերացնել, որ 20-30 տարի հետո այս տարածաշրջանը (Ուկրաինան և Բալկանները) չի լինի ԵՄ-ի մաս: Այս դեպքում այն կհայտնվի ռուսական և չինական ազդեցության տակ, իսկ մենք սա՞ ենք ուզում։ Այս տարածաշրջանը պետք է լինի ԵՄ-ի մաս, հակառակ դեպքում՝ մենք խնդիր կունենանք»,- ասել է նա։
Նրա խոսքով, «անհնար է», որ Ուկրաինան և Բալկանյան երկրները չդառնան Եվրամիության անդամ։
Նա հավելել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, ապա «պետք է հետքայլ անի»։
Ավելի վաղ ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը «հատուկ պատասխանատվություն» է կրում Ուկրաինայի հանդեպ։ Նաև, ըստ նրա, ԵՄ-ն կարող է հոգալ Ուկրաինայի ֆինանսավորման բոլոր կարիքների 45%-ը առաջիկա չորս տարում։ Նա նշել է, որ Ուկրաինայի ֆինանսավորումը կկատարվի եվրոպական դրամաշնորհներից, վարկերից և, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի սառեցված ակտիվներից։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից