Քըլըչդարօղլուին սպառնում է 110 տարվա ազատազրկում․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ և նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է բանտարկություն և քաղաքականությամբ զբաղվելու արգելք՝ իր դեմ ներկայացված 28 դատական գործերով, գրում է Cumhuriyet թերթը։
«Նախկինում մի շարք դատական գործեր կասեցվել էին Քըլըչդարօղլուի անձեռնմխելիության առկայության պատճառով, այժմ դրանք կվերանայվեն»,- ասվում է հրապարակման մեջ։
Քաղաքական գործչի փաստաբան Ջելալ Չելիքի խոսքով՝ իր պաշտպանյալի դեմ 28 հայց է ներկայացվել, այլ ոչ թե 18, ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը։
Հոդվածում պարզաբանվում է, որ դրանց մեծ մասում հայցվորը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Այսպիսով, 2021 թվականին նա դատական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ այն բանից հետո, երբ նա մեղադրել էր թուրք առաջնորդին ստելու մեջ։ 2017 թվականին ընդդիմության առաջնորդը գործող նախագահին համեմատել էր Սադամ Հուսեյնի, Մուամար Քադաֆիի և Չաուշեսկուի հետ։