Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Դատարանի «դուռը» հասած ՔՊ-ական պաշտոնյաները

Վերլուծական

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ էր կրկնում, որ Նոր Հայաստանի պաշտոնյաների համար Հայաստանի պետական բյուջեն ժողովրդի բյուջեն է լինելու և պետական պաշտոնյաները պետք է խնայողաբար ծախսեն յուրաքանչյուր լուման: Այդպես է, թե ոչ՝ կարելի է դատել միայն այն հանգամանքից, որ վերջին ամիսներին մի շարք պետական պաշտոնյաների կողմից ընդունված ոչ օրինական որոշումների արդյունքում պետական, ասել է թե՝ ժողովրդի բյուջեն զգալի վնասներ է կրել: ՔՊ-ական պաշտոնյաների ընդունած որոշումները բողոքարկվել են և պետական բյուջեի հաշվին փոխհատուցումներ են տրվել նրանց, ովքեր այդ որոշումներից տուժել են:

Երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը: Վարչական դատարանը որոշում էր կայացրել Սայադյանին վերականգնել նախկին պաշտոնին, այսինքն՝ դատարանը որոշել էր, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ Մեխակ Սայադյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հանձնարարականը անհիմն է, եւ Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրենը պետք է վերադառնա աշխատանքի: Բացի այս դեպքը, ևս մեկ դեպք է գրանցվել: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդդեմ  Ռոմանոս Պետրոսյանի դատական գործն ավարտվել է ի օգուտ ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Գաբրիելյանի։ Դատարանը պարտավորեցրել է նախարարությանը՝ Գաբրիելյանին վերականգնել պաշտոնում, վճարել նրա պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Նախարարությունը պետք է վճարի Լեւոն Գաբրիելյանի փաստաբանական ծախսերը՝ 120 հազար դրամ եւ 8 հազար դրամ՝ պետտուրք։

 ՊԵԿ ղեկավարության կողմից անօրինական կերպով հեռացված աշխատակիցները հերթով հաղթում են դատական ատյաններում ու ստանում փոխհատուցում՝ չաշխատած ամիսների դիմաց։ Նրանք՝ բոլորը, ՊԵԿ-ի դեմ հաղթանակ են գրանցել դատական բոլոր ատյաններում՝ առաջին ատյանից մինչեւ Վճռաբեկ դատարան։ Բոլորի դեպքում էլ դատարանը միատեսակ որոշումներ է կայացրել՝ բավարարելով իրենց խախտված իրավունքների վերականգնման հայցով դիմած ՊԵԿ աշխատակիցների պահանջը։ Ու ՊԵԿ-ն այսօր, կատարելով դատարանի վճիռը, ստիպված տասնյակ միլիոնավոր դրամների փոխհատուցումներ է տրամադրում իր սխալ եւ ապօրինի վարչարարության զոհ դարձած աշխատակիցներին։ ՊԵԿ-ը պետբյուջեից ավելի քան 260 մլն դրամ է վճարել իր նախկին աշխատակիցներին՝ կայացրած ապօրինի, սխալ որոշումների պատճառով։ Պետք է նշենք, որ նմանատիպ որոշումների մեծ մասը ընդունվել են մինչ Ռուստամ Բադասյանի ՊԵԿ նախագահ նշանակվելը:

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի և վճռով պարտավորեցրել Պետրոսյանին վերականգնել ՇՄ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում: Դատարանը նաև պարտավորեցրել է վճարել հարկադիր պարապուրդը՝ սկսած 2019 թվականի մարտի 29-ից մինչև դատարանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Այս դեպքում էլ, թեև բողոքարկողը փաստացի գործող մարզպետ Նազելի Բաղդասարյանն է, սակայն որոշումը կայացվել է նախկին մարզպետի կողմից:

Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Կառավարության որոշմամբ վերակազմակերպված (փաստացի վերացված) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 2020թ․ ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Առողջապահության նախարարության, մասնավորապես՝ Արսեն Թորոսյանի կողմից ընդունված որոշման դեմ:  ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ հայցվոր Ս․Ռ․Գրիգորյանի բռնագանձվել 250000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Պատասխանողներ ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է գումարի 2%-ը՝ որպես պետական տուրքի գումար։ Բացի այդ, Գրիգորյանին փոխհատուցվել է հարկադիր պարապուրդի պատճառով չստացված ողջ աշխատավարձը:

2012 թվականի փետրվարից «Հայաստան» համահայկական հիմնադրամում աշխատող Աննա Մանուկյանը, ով Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի ծրագրերն է համակարգել, Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի 2022 թվականի մայիսի 18-ի թիվ 6 հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նա դիմել է դատարան։ Ապրիլի 4-ի վճռով դատարանը՝ Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է նրա հայցը՝ պարտադրելով վերականգնել Մանուկյանին նախկին աշխատանքում եւ փոխհատուցում վճարել, ինչպես նաեւ փաստաբանի ծախսերը փոխհատուցել։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված