Անկախ ձեզ տրվելիք խոստումներից՝ պետության անվտանգությունը վեր է ամեն ինչից. Կադիրովը աջակցություն է հայտնել Պուտինին
Ռուսաստան«Չեչնիայի Հանրապետության պաշտպանության նախարարության և ռուսական գվարդիայի մարտիկներն արդեն մեկնել են լարվածության գոտիներ»,- ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Կադիրովը նաև «Վագների» գործողություններն անվանել է ապստամբություն, «դավաճանական արկածախնդրություն» և «դանակ թիկունքից»։ Չեչնիայի ղեկավարը աջակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին և դիմել «հայրենիքի մարտիկներին՝ հայրենասերներին»՝ կոչ անելով նրանց չտանել սադրանքների.
«Ինչ նպատակներ էլ որ ասվեն ձեզ, անկախ նրանից, թե ինչ խոստումներ են ձեզ տալիս, պետության անվտանգությունը և ռուսական հասարակության համախմբվածությունը վեր է ամեն ինչից: Տեսեք, թե ինչպես են Արևմուտքի մեր թշնամիներն օգտվում այս իրավիճակից։
Որքան լցոնումներ, որքան սուտ կոչեր, որոնք վախեցնում են մեր քաղաքացիներին, ստեղծում ապակայունացնող իրավիճակ։ Եվ սրանք են Պրիգոժինի դավաճանական երթի սպասելի հետևանքները։ Ապստամբությունը պետք է ջախջախել, և եթե դա պահանջվում են կոշտ միջոցներ, մենք պատրաստ ենք»,-ասել է Կադիրովը։