ԱՄՆ-ն կհետաձգի «Վագներ»–ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը․ WSJ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն կհետաձգի «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, որպեսզի Ռուսաստանում իրավիճակի կողմերից մեկի հետ համերաշխության տպավորություն չստեղծվի, գրում է Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ «Վագներ»–ի դեմ նոր պատժամիջոցների մասին ծրագրվում էր հայտարարել երեքշաբթի օրը։
«Վաշինգտոնը չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե այս հարցում աջակցում է կողմերից մեկին», - հայտնել է Wall Street Journal-ի անանուն աղբյուրը:
Նշենք, որ «Վագներ»–ը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։