«Վագներ»-ի տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից. Ռոստովի նահանգապետ
Ռուսաստան«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից: Այս մասին ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Նրա խոսքով՝ մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Գոլուբևը Telegram-ում գրել է.
««Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շարասյունը դուրս է եկել Ռոստովից և ուղղվել դեպի իրենց դաշտային ճամբարները։ Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր այս արտասովոր պայմաններում ապահովել են կենսապահովման համակարգերի համակարգված աշխատանքը մայրաքաղաքում և Ռոստովի մարզում»։