Պղինձը թանկանում է
Տնտեսություն
Երկուշաբթի պղնձի արժեքն աճում է դոլարի էժանացման եւ Չիլիի իրավիճակի պատճառով մատակարարումների հեռանկարների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, վկայում են գործարքների տվյալները:
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,36 տոկոսով՝ հասնելով 3,8312 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ):
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ կատարված գործարքների արդյունքներով պղնձի մեկ տոննայի մատակարարման արժեքը երեք ամիս հետո նվազել է 2,14 տոկոսով եւ կազմել 8390,5 դոլար, ալյումինինը՝ 1,2 տոկոսով եւ կազմել 2174,5 դոլար, ցինկի արժեքը՝ 3,73 տոկոսով՝ 2364,5 դոլար։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru