Ոսկին թանկանում է
Տնտեսություն
Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է դոլարի թուլացման եւ ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազման ֆոնին, վկայում են գործարքների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը բարձրանում է 6,15 դոլարով կամ 0,32 տոկոսով՝ հասնելով 1935,75 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 1,85 տոկոսով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 22,767 դոլարի։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)