Մոսկվայում հակաահաբեկչական գործողության ռեժիմը չեղյալ է հայտարարվել
ՌուսաստանՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության ռեժիմի ներդրման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվել են։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերացվել է այդ իրավական ռեժիմը։ Վորոնեժի մարզում նույնպես չեղյալ է հայտարարվել այդ ռեժիմը, գրում է kommersant-ը։
Ինչպես հայտնի է, սահմանափակումները մտցվեցին այն բանից հետո, երբ հունիսի 23-ի երեկոյան «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» է սկսել դեպի Մոսկվա, իսկ առավոտյան նրա մարտիկները գրավել են Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտները։ Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Վորոնեժի մարզում ներդրվել է ԱՊԿ ռեժիմ։ Իրավիճակը հարթվեց հունիսի 24-ի երեկոյան, երբ ՊՄԿ մարտիկները մեկնեցին դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինն ինքը պետք է մեկնի Բելառուս։ Այսօր՝ հունիսի 26-ին, մայրաքաղաքում հանգստյան օր է հայտարարվել։