Կանանց գումարտակ կձևավորվի․ ՊՆ-ն՝ իգական սեռի քաղաքացիների պարտադիր կամավոր զինծառայության մասին
ՏեսանյութերԱԺ-ում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Ըստ նախագծի՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի ՀՀ քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս:
Զորակոչված իգական սեռի քաղաքացիների համար առանց վիճակահանության նշանակվում է ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում:
Մանրամասն՝ տեսանյութում