Գալուզինը ՀՀ դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ. ՌԴ ԱԳՆ
ԱրցախՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ կողմերը հայտնել են իրենց դիրքորոշումը երկկողմ օրակարգի ակտուալ հարցերի, Լաչինի միջանցքում և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նաև հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների ողջ փաթեթի խստիվ պահպանման կարևորությունը։