Պղինձը թանկանում է
ՏնտեսությունՊղնձի գինը երեքշաբթի բարձրանում է՝ դոլարի փոխարժեքի թուլացման եւ Չինաստանի պահանջարկի հետ կապված լավատեսության ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,84 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 303 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 0,01 տոկոսով՝ 8 391 դոլար, ալյումինիումինը իջել է 1,2 տոկոսով՝ 2 148,5 դոլար, ցինկինը՝ 1,54 տոկոսով՝ 2 328 դոլար։