«Վագների» գործը կարճվել է
Ռուսաստան
Ռուսաստանում «Վագների» ռազմական ապստամբության գործը կարճվել է, հաղորդում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի բաժինը։
«ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունում հունիսի 23-ին ՌԴ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով զինված ապստամբության փաստով հարուցված քրեական գործով պարզվել է, որ դրա մասնակիցները հունիսի 24-ին դադարեցրել են հանցագործությանն ուղղված գործողությունները։ Հաշվի առնելով այս և նախաքննությանն առնչվող այլ հանգամանքներ՝ հունիսի 27-ին քննչական մարմինը որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան