Զինվորների թափված արյունը պարտավորեցնում է մեզ շարունակել նրանց գործը․ ԱՀ անվտանգության ճակատ
Արցախ«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական սադրանքներին․
«Մենք այսօր ցավալի կորուստներ ունենք: Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ՝
Արմո Աբգարյան,
Սամվել Թորոսյան,
Երվանդ Թադևոսյան,
Գագիկ Բալայան:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայրենիքի պաշտպանության համար մեր զինվորների թափված արյունը մեզ պարտավորեցնում է շարունակել նրանց գործը»։