Պրիգոժինը ցանկացել է գերեվարել Շոյգուին և Գերասիմովին․ WSJ
Համաշխարհային ՄամուլThe Wall Street Journal-ը հոդված է հրապարակել, որտեղ հայտնում է, որ Եվգենի Պրիգոժինը, ով «Վագներ»–ի մարտիկների հետ ապստամբության փորձ էր իրականացրել, իբր ծրագրել էր գերեվարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, փոխանցում է MK.ru–ն։
Արևմտյան հետախուզության ներկայացուցիչները հրապարակմանը հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն տեղեկացել է դավադրության մասին, և դա ստիպել է Պրիգոժինին արագացնել իր ծրագրերի իրականացումը:
Պրիգոժինը, արդյունքում, ստիպված է եղել իմպրովիզների դիմել։
Հրապարակումը չի մեկնաբանվել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների կողմից։