Վստահ եմ՝ շրջափակման հեղինակներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական է Արցախի հայությունը. Բեգլարյան
ԱրցախԱյսօր Արցախի ադրբեջանական հանցավոր շրջափակման 200-րդ օրն է: Անցած զարգացումներին ու մեր անելիքներին երկար-բարակ անդրադառնալու փոխարեն ուղղակի կասեմ, որ, վստահ եմ, շրջափակման հեղինակներն ու կատարողներն էլ են զարմացել, թե որքան դիմացկուն ու վճռական (բառբառով կասեի՝ կռո) է Արցախի հայությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրվունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նա նաեւ նշել է. «Այս պատմական ժամանակաշրջանում մեր գլխավոր ակնկալիքն այն է, որ միայնակ չլինենք և ողջ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը սատար լինեն մեր արդար պայքարին:
Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Մայր Հայաստան չկա Արցախ ու Սփյուռք: