ՀՀ-ի և Ֆրանսիայի նախարարները քննարկել են ԼՂ մշակութային ժառանգության պահպանության հարցը
Գիտություն և Մշակույթ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ մի շարք հարցեր է քննարկել։
Նա մանրամասներ է ներկայացրել ֆեյսբուքյան էջում․
«Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքի հետ քննարկեցինք մեծ օրակարգ․ մշակութային ժառանգության պահպանություն՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության շեշտադրմամբ, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդես, առաջիկայում Ֆրանսիայում Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրություններ, համատեղ կինոարտադրություն, օպերային թատրոնի հյուրախաղեր, Ազնավուրի հարյուրամյակի միջոցառումներ, երկու երկրների արվեստի գործիչների միջև փոխանակման ակտիվացում՝ հատկապես ընդգրկելով երիտասարդներին։ Աշնանը նախարարը կայցելի Հայաստան»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)