Արցախում ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում կհայտարարվի
ԱրցախՀունիսի 29-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում առաջին ընթերցմամբ ընդունված «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։
Նախագծի լրամշակված տարբերակը ներկայացրել է ԱՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը։
Նրա հաղորդմամբ՝ ելնելով պատգամավորների հնչեցրած առաջարկներից, նախագիծը վերանվանվել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները»:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը: