Արցախում երեկ զոհված Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել ՀՀ․ 24News․am
ՀասարակությունԱրցախի Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանի, Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել ՀՀ, այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ե՛վ խաղաղապահների, և՛ Կարմիր խաչի միջոցով փորձում ենք կազմակերպել մարմինների տեղափոխումը, բայց այս պահի դրությամբ այդ հարցով դրական տեղաշարժ չկա»- հայտնեց Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։