Ստոլտենբերգը ևս մեկ տարի կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարումը մեկ տարով երկարաձգելու որոշումը կձեւակերպվի հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Հրատարակությունն ընդգծում է, որ Ստոլտենբերգը եւս մեկ տարի կմնա Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
ԱՄՆ-ից անանուն պաշտոնյայի խոսքով՝ Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը «լուծված հարց է»։
Հարցին, թե արդյոք դա այդպես է, արևմտաեվրոպական բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է այո՝ հավելելով, որ այն «կպաշտոնականացվի հաջորդ շաբաթ», ասվում է հրատարակության մեջ:
Մինչ այս Euractiv հրատարակությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով ինը տարի գլխավորել է Հյուսիսատլանտյան դաշինքը, կարող է իր պաշտոնում մնալ ևս մեկ տարի։