Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր 

«Հայաստանը՝ կյանքի ճանապարհ»․ Փարիզում կազմակերպվել է միջոցառում՝ ի աջակցություն Արցախի

Գիտություն և Մշակույթ

Հունիսի 28-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կայացավ «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը կրող բացառիկ երեկո՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված այս եզակի երեկոյի ընթացքում Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով, ֆրանսիացի մոտ երկու տասնյակ արվեստի գործիչներ բարձրաձայնեցին աշխարհից մեկուսացված արցախահայության խոսքը և նրանց հուզիչ նամակների ընթերցման միջոցով հանդիսատեսին ներկայացրեցին արցախահայերի՝ գոյաբանական մարտահրավերներով լեցուն առօրյան ու նրանց ապրումները, հաղորդում են դեսպանությունից։ 

Շուրջ 1000 հոգանոց լեփ-լեցուն դահլիճում բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Արցախահայերի հուզառատ նամակներն ընթերցեցին ֆրանսիացի անվանի արվեստագետներ Արիան Ասկարիդը, Վալերի Կարսենտին, Ռոմեն Ռոնդոն, Գվենդոլին Գուրվենեկը, Մելանի Բերնիեն, Ան Լը Նին, Կամիյ Կլարիսը, Մայա Սենսան և Ալիքս Բենեժեկը։

Երեկոյի ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան նաև ֆրանսիացի մի շարք անվանի մտավորականներ և գրողներ, որոնց թվում էին հանրահայտ գրող, փիլիսոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը, «Le Figaro» ամսագրի խմբագրի տեղակալ, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, գրող, ռազմական լրագրող, Մարդու իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվիե Վեբերը, գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը։


Մտավորականներն ահազանգ հնչեցրեցին Ադրբեջանի կողմից շուրջ 200 օր շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակի և այն սպառնալիքների կապակցությամբ, որոնց Արցախի ժողովուրդն այսօր առերեսվում է։ Նրանք իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին՝ ընդգծելով շրջափակումն անհապաղ վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու նպատակով միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, երգչուհի Աննա Շեդիդը և Madame Monsieur խումբը։

Միջոցառման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Նա երախտագիտություն հայտնեց ֆրանսիացի մտավորականներին և արվեստի գործիչներին՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի նրանց աննախադեպ համախմբվածության և համերաշխության համար։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերի նախագահներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Անն-Լորանս Պետելը, Արցախի հետ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, Ազգային ժողովի պատգամավորներ և Սենատի անդամներ, տարածքային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայի մշակութային և հանրային գործիչներ, մի քանի տասնյակ լրագրողներ, հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է
Ամենադիտված