ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Փաշինյանը կարող էր բարձրացնել ՀԱՊԿ-ի հարցը՝ քննարկման լարվածությունն ավելացնելու համար Օգոստոսի 27-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին «Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում «Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին «Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Փաստ». Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն «Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը» «Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել 

Ինչ ունեցվածք են հայտարարագրել Երևանի ամենահարուստ թաղապետերն ու տեղակալները

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է անցում կատարել բնակչության համընդհանուր հայտարարագրման և, ըստ էության, ոչ թե  կոպեկ առ կոպեկ վերադարձնել նախկինների թալանը, այլ կոպեկ առ կոպեկ հաշվել սեփական քաղաքացիների գրպանի պարունակությունը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Փաշինյանի այս հետաքրքրասիրությունը, կարծես թե, չի տարածվում յուրայինների, սեփական թիմակիցների վրա, քանի որ վերջիններիս պաշտոնական հայտարարագրերն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ են տալիս:

Դիցուք՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հայտարարագրել է 25,000,000.00 ՀՀ դրամ և 200,000.00 ԱՄՆ դոլար: Որևէ այլ տիպի եկամուտ, շարժական կամ անշարժ գույք վերջինս չի հայտարարագրել:

Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոման Համբարձումյանը հայտարարագրել է 2021-ին ձեռք բերված բնակարան, 30,000.00 դոլարի բանկային ավանդ, 16,000.00 դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց, 37,000.00 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, և 3,700.00 եվրո: Վերջինս ունի նաև 40,000.00 և 54,800.00 ԱՄՆ դոլարի ձևակերպած հիպոթեքային վարկ: Այս դեպքում, իհարկե, հարց  է առաջանում, թե որտեղից և ինչ աղբյուրներից է Համբարձումյանը ձեռք բերել թանկարժեք ժամացույցը և որտեղից 30 հազար ԱՄՆ դոլարը բանկային ավանդի տեսքով, եթե որպես աշխատանքից եկամուտ նա գրանցել է ընդամենը 1,700,000.00 ՀՀ դրամ:

Ավան վարչական շրջանի  ղեկավար Վահե Հակոբյանը 2021 թվականի հայտարարագիրը նույնպես անչափ խոսուն է: Հակոբյանը ձեռք է բերել Նիսան մակնիշի ավտոմեքենա, ունի բավական մեծ թվով բանկային ավանդներ:

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը հայտարարագրել է 2020-ին գնված BMW մակնիշի ավտոմեքենա,  4,500.00 ԱՄՆ դոլար, 15,000.00 եվրո, 100,000.00 ռուբլի և 4,100,000.00 ՀՀ դրամ կանխիկ գումար: Սա այն դեպքում, երբ աշխատանքի դիմաց վարձատրությունը Երևանի քաղաքապետարանից կազմել  է ընդամենը 3,174,743.00 ՀՀ դրամ:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակված Կամսար Բաբինյանը 2022-ին բազմաբնակարան շենքում որպես ժառանգություն բնակարան է ստացել: 2021-ին վեջրինս ձեռք է բերել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է 75,000.00 ԱՄՆ դոլար, 3,000,000.00 ՀՀ դրամ և 7,000.00 եվրա կանխիկ դրամ:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը հայտարարագրել է բնակարան և ավտոտնակ, NISSAN, FORD և 2 KIA մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև VAZ և TOYOTA մակնիշի ավտոմեքենաներ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,013.00 դոլար: Կանխիկ դրամը 2,000,000.00 ՀՀ դրամ և  32 հազար ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում եկամուտները կազմել են 60,636,756.00 դրամ և 28,500.00 դոլար: 2020-ին Մհերյանը հայտարարագրել էր 2,000,000.00 կանխիկ դրամ, 7,000.00 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել էր 4,821,025.00 դրամ:

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հայտարարագրել է բնակարան, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 278,600.00 դրամ. կանխիկ դրամը՝ 5,600,000.00 դրամ, եկամուտները՝ 7,929,358.00 դրամ; Բալայանը 2019-ին հայտարարագրել էր բնակարան, ավտոմեքենա, 4,847,581.00 դրամի եկամուտ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 2020-ին ձեռք բերված HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3,606,400.00 , կանխիկ՝ 27,000,000.00 դրամ: 

Երևանի Մալաթիա-ՍԵբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Հովհաննիսյանը հայտարարագրել է VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, հանձնած փոխառությունները կազմել են 6,200,000.00  և 16,930,000.00 դրամ: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 259,524.00 դրամ և 4,058.34 ԱՄՆ դոլար: Եկամուտները կազմել են 18,232,499.00 դրամ: 

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը հայտարարագրել է բնակարան Ավանում, 2,090,000.00 դրամի փոխառություն, եկամուտները կազմել են 20,679,756.00 դրամ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Փաշինյանը կարող էր բարձրացնել ՀԱՊԿ-ի հարցը՝ քննարկման լարվածությունն ավելացնելու համար Օգոստոսի 27-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում «Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին «Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Փաստ». Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը» «Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել «Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը» Ավստրալիան մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով հրթիռների պակասովՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Գերմանիայի դերը Կիևի վիճահարույց որոշման մեջՖինլանդիայի նախագահը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում իր դերի մասինՊենտագոնը անվանել է այն երկիրը, որը կարող է առաջ անցնել Միացյալ Նահանգներից տեխնոլոգիական մրցավազքումԳիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրաԵՄ-ում Ռուսաստանի «հիբրիդային սպառնալիքներին» արձագանքելու միջոց են մտածելՄշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքըՊեսկովը անվանել է Եվրոպայի՝ Ուկրաինայի հետ կապված մեծ սխալըԳիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանըԳինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Թայվանը պլանավորում է 6,6 միլիարդ դոլարով գնել 210 000 անօդաչու թռչող սարքՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուՊարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրաՀունգարիան Օրբանի հեռանալուց հետո Ռուսաստանին անվանել է «սպառնալիք»Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառներըՀայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներՆեպալում ջրհեղեղի հետևանքով՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ են անհետ կորելԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներՈստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ (տեսանյութ) Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար Լեհաստանում բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Ուկրաինային պատրաստվել դաժան ձմռանըՀայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական հարվածներից վնասված Wildberries-ի օբյեկտներ Կողմերը առաջիկա օրերին կհայտարարեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին․ ԶԼՄՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության խնդիրների համար մեղադրել է Ռուսաստանին և Միացյալ ՆահանգներինԲազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում Այս նշանները օգոստոսի 26-ից հետո անսպասելի նորություններ կստանան. նրանցից երեքի կյանքը 180°-ով կշրջվի Իրանի ԱԳՆ-ն հերքել է Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցը ականազերծելու վերաբերյալ պնդումներըԵրևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈրքան ժամանակ կարող է Ուկրաինան գոյատևել՝ առանց Արևմուտքի օգնության․ ՌԴ ԱԳՆՄանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ) Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հայտարարել է՝ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցող դառնալ
Ամենադիտված