Ռուսաստանն այս անգամ էլ դուրս կգա անախորժություններից, և այդ գործընթացն արդեն սկսվել է. Լավրով
Ռուսաստան«Ռուսաստանը միշտ դուրս է եկել ցանկացած անախորժություններից, և նա դրանցից դուրս է եկել ավելի ու ավելի ուժեղ: Այդպես կլինի նաև այս անգամ: Ավելին, մենք արդեն զգում ենք, որ այս գործընթացը սկսվել է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Այսպես է նա մեկնաբանել երկրում վերջերս տեղի ունեցած ապստամբության փորձը։
Ինչպես հայտնի է, հունիսի 24-ի առավոտյան «Վագների» մարտիկները արգելափակել են Դոնի Ռոստովը, իսկ նրանց առաջնորդը հանդիպում է պահանջել ՌԴ ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարների հետ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր տեսաուղերձում «Վագներ» խմբավորման գործողություններն անվանել է «դավաճանություն և թիկունքից հարված»։