«Սիրիայում տեղի ունեցած պայթյուններն «ուղղված էին» ռուսական հետախուզության դեմ». "The Guardian"
Մերձավոր Արևելք
Նախօրեին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած երկու հզոր պայթյունները, որի պատճառով զոհվել է ավելի քան 40 մարդ, ըստ բրիտանական "The Guardian" պարբերականի, «ուղղված էին ռուսական հետախուզության դեմ»։ Այս մասին հաղորդվել է նաև Սիրիայի պետական հեռուստատեսությամբ:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԼՈՒՐԵՐ.com–ը, նախօրեին Դամասկոսում գտնվող Սիրիայի անվտանգության ծառայությունների շենքերի մոտ երկու հզոր պայթյուններ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 և վիրավորվել՝ 60 մարդ: Ըստ նախնական վարկածի` ինչպես հաղորդում էին սիրիական լրատվամիջոցները, պայթյուններն իրականացվել են երկու մահապարտ ահաբեկիչների կողմից, որոնք "Ալ-Ղաիդա" ահաբեկչական ցանցի անդամներ են:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)