Անկարգություններ ԱՄՆ–ում՝ մարզակոշիկ գնելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութեր
"USA Today"-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում Nike ապրանքանիշի նոր մոդելի մարզակոշիկների վաճառքի սկսվելուն սպասել են մեծ թվով մարդիկ, և երբ բացվել են խանութների դռները, մարդկանց հոծ զանգվածը խուժել է ներս՝ քաոսային իրավիճակ ստեղծելով շուրջբոլորը։ Այս իրավիճակը առկա է եղել գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ անցկացվել է ակցիան։
Ինդիանապոլիս քաղաքում ստորև ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել այն, ինչը տեղի է ունեցել ԱՄՆ տարբեր շրջաններում։ Շատ վայրերում անկարգությունների հետագա ծավալումը կանխել է տեղի ոստիկանությունը։ Շատերը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ. լուրեր կան նույնիսկ մեկ երիտասարդի մահվան վերաբերյալ՝ հաղորդում է The Daily News ինտերնետային պարբերականը։
Air Jordan 11 Retro Concords-ի նոր մոդելը դասական սև-սպիտակ Air Jordan-ի ռետրո տարբերակն է: Այն արժե 180 դոլար:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն