Սորոսի հիմնադրամում կրճատումներ են սպասվում․ Bloomberg
Համաշխարհային ՄամուլԱմերիկացի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսի կողմից ստեղծված «Բաց հասարակության հիմնադրամներ» (Open Society Foundations) բարեգործական հիմնադրամների, կազմակերպությունների և ծրագրերի ցանցը մոտակա ամիսներին կկրճատի իր անձնակազմն առնվազն 40%-ով ամբողջ աշխարհում, հայտնում է Bloomberg-ը։
Հունիսին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ 92-ամյա Սորոսը որդուն է հանձնում իր 25 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամային կայսրությունը:
Հրապարակման մեջ ասվում է, որ դեկտեմբերին Բաց հասարակության տնօրենների խորհուրդը նախագահ է ընտրել նրա 37-ամյա որդուն՝ Ալեքսանդրին, իսկ երիտասարդ գործարարն այս պաշտոնում փոխարինել է հորը։ Նա նաև Սորոսի քաղաքական գործողությունների հանձնաժողովի նախագահն է։
Հիմնադրամի խորհուրդը հաստատել է իր օպերացիոն մոդելի «էական փոփոխությունները», հայտնել է գործակալությունը: Դրանք ներառում են կրճատումերը: 2021 թվականի վերջի դրությամբ Բաց հասարակությունում աշխատել է ավելի քան 500 աշխատակից։
Ըստ Ալեքսանդր Սորոսի և հիմնադրամի նախագահ Մարկ Մելոք-Բրաունի, փոփոխություններ են անհրաժեշտ կազմակերպությունն ավելի ճկուն դարձնելու համար, նշում է Bloomberg-ը։